Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հնդկահավով ուտեստ


Հնդկահավը լվանալ, ներսից և դրսից պատել սոյայի ձեթով։ Մանր կտրատած պանիրը, կանաչին և փափկած կարագը խառնել և լցոնել հնդկահավի վզի հատվածը։ Խնձորների միջուկը հեռացնել և բաժանել 4 մասի։ Սալորաչիր 30 րոպե թողնել տաք ջրի մեջ, այնուհետև ջրքամել։ Եփած բրինձը, խնձորն ու սալորաչիրը խառնել, աղով, պղպեղով համեմել։ Լցոնել հնդկահավը և կարել։ Եփել ջեռոցում, վրան ժամանակ առ ժամանակ լցնելով առաջացած հյութը։ Մատուցելիս ձևավորել կարտոֆիլի ֆրիով և մրգերով։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հնդկահավով ուտեստ

հնդկահավ հնդկահավ 3 կգ

յուղ յուղ 100 գրամ

խնձոր խնձոր 4 հատ

սալորի չիր սալորի չիր 200 գրամ

բրինձ բրինձ 300 գրամ

ձեթ ձեթ 4 ճաշի գդալ

մաղադանոս մաղադանոս 2 ճաշի գդալ

սամիթ սամիթ 2 ճաշի գդալ

կարագ կարագ 50 գրամ

սպիտակ պղպեղ սպիտակ պղպեղ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 8860դրամ,
իսկ կալորիականությունը ` 348 կկալ