Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հնդկաձավարով և սնկով ուտեստ

Հնդկաձավարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք եռացրած ջուր և դնում կրակի վրա։ Թույլ կրակի վրա 20 րոպե եփում ենք (փաթեթով հնդկաձավարների դեպքում. լցնում ենք եռման ջրի մեջ և նույն եղանակով եփում)։ Սոխն ու գազարը մաքրում ենք։ Գազարը անցկացնում ենք քերիչով, իսկ սոխը ձողաձև կտրատում ենք։ Սոխը 1 րոպե ձիթայուղի մեջ տապակում ենք, ավելացնում ենք գազարը և ևս 2-3 րոպե տապակում։ Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։ Սունկն ավելացնում ենք բանջարեղենին և միջին ուժեղության կրակի վրա մոտ 5 րոպե տապակում` ժամանակ առ ժամանակ խառնելով։ Պատրաստի հնդկաձավարը լցնում ենք ափսեի մեջ, ավելացնում ենք սնկով ու բանջարեղենով զանգվածը, աղ ու պղպեղ անում և լոռամրգիով ձևավորում ենք։
Սնկով պատրաստված այս ուտեստին կարող ենք նաև այլ բանջարեղեն ավելացնել։ Կախված նրանից, թե ինչ ունենք ձեռքի տակ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հնդկաձավարով և սնկով ուտեստ

սունկ սունկ 500 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

գազար գազար 1 հատ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

հնդկաձավար հնդկաձավար 250 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1020դրամ,
իսկ կալորիականությունը ` 49 կկալ