Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավը բանջարեղենով եվ բրնձով

Այս բաղադրատոմսում հավի կրծքամիսը կարելի է փոխարինել մսի ցանկացած այլ տեսակով։ Կանաչ սոխը և կարմիր պղպեղը կտրտել, շամպինիոնը լվանալ, ոտիկներն առանձնացնել գլխիկներից և մանր կտրտել։ Հավի փափկամիսը կտրտել խորանարդիկներով Տապակի մեջ կարագ դնել, լցնել հավը, սոխը, պղպեղը, շամպինիոնը, աղ և պղպեղ ցանել։ Երբ բանջարեղենը փափկի, ավելացնել սերուցքը, խառնել։ Որպեսզի սոուսը թանձրանա, ավելացնել կարտոֆիլի ալյուրը՝ անընդհատ խառնելով, եթե անհրաժեշտ է, ավելացնել նաև մի փոքր ջուր։ Եփել բրինձը (1 բ. բրնձին՝ 1,5 բ. ջուր, կարագ), լցնել ափսեի մեջ, վրան՝ սոուսը և մատուցել։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավը բանջարեղենով եվ բրնձով

կանաչ սոխ կանաչ սոխ 5 ցողուն

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

շամպինիոն շամպինիոն 250 գրամ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 600 գրամ

կարագ կարագ 50 գրամ

սերուցք սերուցք 200 գրամ

կարտոֆիլի կրախմալ կարտոֆիլի կրախմալ 1 թեյի գդալ

բրինձ բրինձ 500 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2280դրամ,
իսկ կալորիականությունը ` 314 կկալ