Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի ռուլետներ

Հավի կտորները հյուսվածքին հակառակ շերտատել, թեթևակի ծեծել, աղով, պղպեղով համեմել։ Վրան բուսայուղ և կիտրոնի հյութ շաղ տալ և 1 ժամ թողնել սառնարանում։ Սոխի սպիտակ մասը շրջանաձև կտրատել, ծիրանաչիրը լվանալ և շերտատել, պանիրը քերիչով անցկացնել,  խոզապուխտը շերտ-շերտ կտրատել։ Մսի յուրաքանչյուր շերտին դնել սոխ, ծիրանաչիր, քերիչով անցկացրած պանիր։ Ռուլետի նման պտտել, ապա խոզապուխտով փաթաթել։ Ռուլետները շարել կաղապարի մեջ։ Մեղրը, մանանեխը (2 տեսակները), կիտրոնի հյութը խառնել։ Խառնուրդը քսել ռուլետներին։ Եփել ջեռոցում, մինչև կարմրի։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի ռուլետներ

հավի միս հավի միս 1 կգ

ծիրանի չիր ծիրանի չիր 100 գրամ

կանաչ սոխ կանաչ սոխ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 թեյի գդալ

մեղր մեղր 1 թեյի գդալ

մանանեխի սերմեր մանանեխի սերմեր 1 թեյի գդալ

մանանեխ մանանեխ 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2680դրամ,
իսկ կալորիականությունը ` 271 կկալ