Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել համեղ ուտեստ՝ պանրով լոլիկներ

Սունկը լվանալ, մաքրել, խաշել, ապա շերտերով կտրատել ու տապակել: Լոլիկը կտրատել շերտերով, սոխը մանր կտրատել: Պանիրը խոշոր քերել, հացը մանր փշրել: Թավան պատել կարագով, մի քանի շերտ լոլիկ տեղադրել, աղ ու պղպեղ անել: Այնուհետև տեղադրել սունկն ու սոխը: Ձուն հարել կաթով ու յուղով, լցնել լոլիկների վրա, ցանել պանիր ու մանրացրած հացը: Դնել կրակին մի քանի րոպեով: Մատուցել նույն թավայով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք համեղ ուտեստ՝ պանրով լոլիկներ

լոլիկ լոլիկ 5 հատ

սունկ սունկ 250 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

ձու ձու 2 հատ

յուղ յուղ 0.5 ճաշի գդալ

կարագ կարագ 15 գրամ

կաթ կաթ

հաց հաց

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1090դրամ,
իսկ կալորիականությունը ` 353 կկալ