Բաղադրատոմս
Գազարով արքայախնձորով ուտեստ
Հեղինակ:Liana Bagaryan |
հրապարակվել է: 2012-11-26
Պատրաստեք գազարով արքայախնձորով ուտեստ հետևյալ բաղադրատոմսով
Գազարով արքայախնձորով ուտեստ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:
Ինչպես պատրաստել գազարով արքայախնձորով ուտեստ
Գազարը ձողիկների վերածել, արքայախնձորը նույնպիսի կտրորներով կտրատել: Սոխը շերտատել, բուսայուղով տապակել: Ավելացնել գազարը, տապակել, մինչև գազարը փափկի: Աղ, պղպեղ ցանել: Ցանկության դեպքում կարելի է կծու պղպեղ օգտագործել: Ավելացնել արքայախնձորի շերտերը, մի քիչ ջուր կամ արքայախնձորի հյութից լցնել և ավելացնել կիտրոնի թարմ քամած հյութը: Տապակել այնքան, մինչև գազարը մի քիչ կարամելացվի: Ավելացնել ճզմած սխտորն ու վերցնել կրակից: Ավելի հաճելի է սառը վիճակում:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գազարով արքայախնձորով ուտեստ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1020դրամ,
իսկ կալորիականությունը ` 49 կկալ