Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ֆրանսիական տոստեր կարամելացված ծիրանով

Ծիրանները լվանալ, կիսել, կորիզները հանել, կտրատել: Նուշը չոր թավայի մեջ բովել, սառեցնել: Թավայի մեջ լցնել շաքարավազը, կարամելացնել այն: Ավելացնել թարմ քամած նարնջի հյութը և եփել երկու-երեք րոպե անընդհատ խառնելով: Ավելացնել ծիրանները, շոգեխաշել երեք-չորս րոպե, անընդհատ շուռ տալ: Հացի շերտերի կեղևները կտրել-հանել: Չորս շերտի վրա ընկույզի կրեմ քսել, ծածկել մնացած չորս շերտերով և կտրել հացերն այնպես, որ եռանկյուններ ստացվեն: Ձուն, վանիլային շաքարավազը, կաթը հարել, հացի կտորները թաթախել ստացված հեղուկի մեջ: Թավայի մեջ յուղ հալեցնել, ամեն կողմից երեք րոպե տապակել հացի եռանկյունները: Ափսեի մեջ շարել տոստերը, վրան դնել ծիրանները: Վրան ցանել նուշ և շաքարի փոշի: Կարելի է նաև վանիլային յոգուրտ լցնել վրան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ֆրանսիական տոստեր կարամելացված ծիրանով

ծիրան ծիրան 350 գրամ

կաթ կաթ 125 մլ

նարնջի հյութ նարնջի հյութ 125 մլ

շաքարի փոշի շաքարի փոշի 50 գրամ

յուղ յուղ 2 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

ընկույզ ընկույզ 150 գրամ

նուշ նուշ 1 ճաշի գդալ

վանիլային շաքար վանիլային շաքար 10 գրամ

հաց հաց

ձու ձու 2 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1430դրամ,
իսկ կալորիականությունը ` 266 կկալ