Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել չախոբիլի

Մեկ ամբողջական հավը կտրատել, լվանալ, վրան ջուր լցնել և դնել գազօջախին եփելու մոտավորապես 15 րոպե: Մինչև հավը կիսաեփ կլինի, կտրատել 1 կգ սոխը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 200 գ կարագ և դնել գազօջախին: Մեկ հատ կծու տաքդեղը և մեկ հատ լոլիկը կտրատել ու ավելացնել սոխին, խառնել գդալով: Սոխառածին ավելացնել նաև մի քանի հատիկ սև կլոր պղպեղ, մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և տոմատի մածուկ: Մի քանի րոպե եփելուց հետո կտրատած հավի կտորները դասավորել սոխառածի վրա, ավելացնել երկու շերեփ հավի արգանակ և շարունակել եփել մեղմ կրակի վրա: Քիչ անց ավելացնել կտրատած մաղադանոսը, համեմը և սամիթը, ինչպես նաև չորացրած ռեհան ու ծիթրոն: Աղը` ըստ ճաշակի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չախոբիլի

հավ հավ 1 հատ

սոխ սոխ 1 կգ

կծու պղպեղ կծու պղպեղ 1 հատ

լոլիկ լոլիկ 1 հատ

կարագ կարագ 200 գրամ

պղպեղի հատիկներ պղպեղի հատիկներ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 1 ճաշի գդալ

մաղադանոս մաղադանոս

համեմ համեմ

ռեհան ռեհան

ծիտրոն ծիտրոն

աղ աղ

սամիթ սամիթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2950դրամ,
իսկ կալորիականությունը ` 278 կկալ