Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ճապոնական օմլետ

Թասի մեջ ջարդել ձվերը, ավելացնել սոյայի սոուսը, աղ անել, լավ հարել; Պղպեղը մաքրել, շատ մանր կտրտել, լցնել ափսեի մեջ, լավ հարել: Պղպեղը մաքրել, շատ մանր կտրտել, լցնել ափսի մեջ, սոխը նույնպես մանր կտրտել, լցնել այլ ափսեի մեջ: Տապակը դնել կրակին, տաքացնել, վրձնով բուսայուղ քսել, փոքր շերեփով հարած ձվի զանգվածից լցնել, վրան կարմիր պղպեղ շաղ տալ, ռուլետ փաթաթել, այն քաշել տապակի մի կողմի վրա, կրկին շերտ թխել` վրան կանաչ սոխ շաղ տալ, ռուլետի վրա փաթաթել` ռուլետը օմլետի վրա գլորելով: Կրկնել այս գործողությունը` մինչև մթերքը վերջանա: Օմլետը դնել տախտակի վրա, շերտատել և մատուցել: Այն կարելի է ուտել թե տաք, թե սառը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ճապոնական օմլետ

ձու ձու 6 հատ

սոյայի սոուս սոյայի սոուս 2 ճաշի գդալ

աղ աղ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ 0.5 փունջ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 550դրամ,
իսկ կալորիականությունը ` 542 կկալ