Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բրյուսելյան կաղամբով և սնկով բրինձ

Սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել բարակ ձողիկների կտրտած գազարը, տապակել այնքան՝ մինչև գազարը վառ գույն ստանա, ավելացնել ձեռքով պատառոտած կախասունկը, շոգեխաշել 5-6 րոպե, ապա լցնել բրինձը, համեմել աղ ու պղպեղով, բրնձի ծավալի կրկնակի չափով եռջուր լցնել, մշընկույզ շաղ տալ, կափարիչ դնել, հասցնել եռման աստիճանի, կրակն իջեցնել եփել 15-17 րոպե: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրյուսելյան կաղամբի գլխիկները խաշել մոտ 8 րոպե, ջրքամել, կիսել, լցնել փլավի վրա, զգուշորեն խառնել, կրակն անջատել, ծածկել, թողնել 10 րոպե համգստանա, ապա լցնել՝ մատուցվող ափսեի մեջ, վրան կտրտած սամիթ շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրյուսելյան կաղամբով և սնկով բրինձ

բրինձ բրինձ 200 գրամ

սունկ սունկ 400 գրամ

կաղամբ կաղամբ 200 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

գազար գազար 1 հատ

սամիթ սամիթ 0.5 փունջ

մշընկույզ մշընկույզ

ձեթ ձեթ

աղ աղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 840դրամ,
իսկ կալորիականությունը ` 56 կկալ