Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բրնձով պասուց տոլմա

Տապակի մեջ բովել ընկույզը: Սոխը մանր կտրատել: Ընկույզը վերցնել տապակի վրայից, նույն տապակի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել սոխը: Բոված ընկույզը և սխտորը մանրացնել, ավելացնել սոխերածին, ավելացնել նաև չոր նանան, նախապես կիսախաշ բրինձը և լավ խառնել: Համեմել աղ ու պղպեղներով, ավելացնել քերիչով անցկացրած մի փոքր կիտրոնի կեղևը, լավ խառնել, վրան կափարիչ դնել: Սամիթն ու մաղադանոսը մանր կտրտել, ամանի մեջ լցրած խճողակին ավելացնել կտրտած կանաչին, կես կիտրոնի հյութը, լավ խառնել: Խաղողի լվացած տերեները բացել, վրան խճողակ դնել և փաթաթել տոլմաները: Փաթաթված տոլմաները դնել կաթսայի կամ թավայի մեջ, շերտերի արանքում չամիչներ շարել: Վրան ավելացնել ձիթայուղ, եռացրած ջուր, ափսեով ծածկլե, որպեսզի տոլմաները չքանդվեն, կափարիչով փակել և դնել գազօջախին: Բարձր կրակով հասցնել եռման աստիճանի, հետո կրակն իջեցնել և եփել մինչև պատրաստ լինելը: Մատուցել սառը վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրնձով պասուց տոլմա

բրինձ բրինձ 200 գրամ

խաղողի տերևներ խաղողի տերևներ 400 գրամ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

մաղադանոս մաղադանոս 0.5 փունջ

սամիթ սամիթ

նանա նանա 1 թեյի գդալ

կիտրոն կիտրոն 1 հատ

չամիչ չամիչ 50 գրամ

ընկույզ ընկույզ 50 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1300դրամ,
իսկ կալորիականությունը ` 86 կկալ