Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանջարեղենով նախուտեստ

Պանիրը քերել, 2 մասի բաժանել, լցնել տարբեր թասերի մեջ: Խաշած ձվերի դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնել, մանր կտրտել: Հարինգը մանր խորանարդների կտրտել, վրան մի քանի կաթիլ կիտրոնի և քերած սոխի հյութ լցնել, թողնել մարինացվեն: Նախապես խաշած գազարը քերել թասերից մեկի մեջ, ավելացնել ճզմած սխտորը, ձվի կտրտած սպիտակուցները, այնքան մայոնեզ լցնել, որ էլաստիկ, կպչուն զանգված ստացվի: Զանգվածից գնդիկներ ձևավորել, մեջտեղում դնել սալորաչիրի և ընկույզի կտորներ, գունդը վերականգնել, շարել մատուցվող ափսեի մեջ, զարդարել նեխուրի տերևներով: Մնացած պանրի վրա քերել խաշած ճակնդեղը, ավելացնել խաշած դեղնուցները, մայոնեզը, լավ խառնել, գնդիկներ ձևավորել, մեջը փոս անել, հարինգի խճողակ դնել, վերականգնել գնդի ձևը, գունդը դնել ափսեի մեջ, ձևավորել մարինացված վարունգով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանջարեղենով նախուտեստ

ճակնդեղ ճակնդեղ 2 հատ

գազար գազար 3 հատ

ձու ձու 2 հատ

սալոր սալոր 50 գրամ

ընկույզ ընկույզ 50 գրամ

մայոնեզ մայոնեզ 200 գրամ

սխտոր սխտոր 0.5 պճեղ

սոխ սոխ 1 գլուխ

աղ աղ

նեխուր նեխուր

մարինացված վարունգ մարինացված վարունգ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 920դրամ,
իսկ կալորիականությունը ` 236 կկալ