Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանջարեղենով մակարոն

Ձիթայուղով տապակել կտրտած սոխն ու սխտորը, ավելացնել մաքրած, շերտատած կարմիր պղպեղը, ձողիկաձև կտրտած դդմիկը, ուժեղ կրակի վրա տապակել 3-4 րոպե, ապա ավելացնել ձիթապտուղը, լոլիկի սոուսը, կրակն իջեցնել, եփել 10 րոպե: Այդ ընքացքում, մոտ 1 շերեփ մակարոնի եփաջուր լցնել, որպեսզի սոուսը չոր չլինի, աղ ու պղպեղներ անել: Մակարոնը ջրքամել, լցնել սոուսի վրա, ավելացնել կտրտած ռեհանը, խառնել: Մատուցել անմիջապես` վրան պարմեզան շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանջարեղենով մակարոն

մակարոն մակարոն 400 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 200 մլ

դդում դդում 2 հատ

ռեհան ռեհան 1 փունջ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

ձիթապտուղ ձիթապտուղ 100 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 970դրամ,
իսկ կալորիականությունը ` 151 կկալ