Բաղադրատոմս
Խնձորով մուս
Պատրաստեք խնձորով մուս հետևյալ բաղադրատոմսով
Խնձորով մուս շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այս նուրբ խնձորով մուսը իմ ընտաիքի անդամները շատ հավանեցին: Իսկ իմ աղջիկը ուղղակի համոզված է , որ այն բանանով է: Երբ ես սկսեցի հակառակն ապացուցել, որ այնտեղ բանան չկա, նա սկսեց այն անվանել խնձորով ու բանանով մուս:

Ինչպես պատրաստել խնձորով մուս
Խնձորների կեղևը հանել, մաքրել ու ոչ մեծ կտրատել, լցնել տաք ջուր նրանց վրա ու 10 րոպե եփել, եփուկը լցնել առանձին կաթսայի մեջ ու եռացնել: Խնձորները բլենդերի օգնությամբ խյուս դարձնել, եփուկը նորից եռացնել ու աստիճանաբար ավելացնել սպիտակաձավար, եփել 10 րոպե: Հետո ավելացնել շաքարավազ, թթվասեր ու նորից եռացնել: Եփուկը միացնել խնձորով խյուսին, լավ հարել ու լցնել կաղապարների մեջ, դարչին ցանել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խնձորով մուս
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
440դրամ,
իսկ կալորիականությունը ` 80 կկալ