Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խնձորով և նուշով աղանդեր

Խնձորները կիսել, սերմատուփը հեռացնել, կլպել, դնել կաթսայի մեջ, ավելացնել կիտրոնի հյութը, 1 ճ. գդալ շաքարավազ, 125 մլ սպիտակ գինի լցնել, դնել մարմանդ կրակին, կափարիչ դնել, շոգեխաշել 10 րոպե` մինչև խնձորը քիչ փափկի, կրակից վերցնել, թողնել սառչի: 1 ճ.գդ. նուշը ծեծել, մնացածը կիսել այնպես, որ թերթիկներ ստացվեն: Ձվերի սպիտակուցները գցել հարիչի թասի մեջ, իսկ 2 դեղնուցը ծեծած նշի, 1 ճ.գդ. շաքարափոշու, 1 ճ.գդ. գինու և վանիլինի հետ հարել: Սպիտակուցները ու 2 ճ.գդ. շաքարավազը հարել` մինչև պինդ փրփուր ստացվի, զգուշորեն խառնել դեղնուցների հետ: Խնձորի կեսերը հանել կաթսայից, չորացնել, դնել յուղած տապակի մեջ, ծածկել կրեմով, վրան նշի թերթիկներ շաղ տալ և դնել նախապես 200* տաքացրած ջեռոցը, եփել 10-15 րոպե: Մատուցելիս վրան շաքարափոշի շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խնձորով և նուշով աղանդեր

խնձոր խնձոր 2 հատ

ձու ձու 3 հատ

կիտրոն կիտրոն 0,5 հատ

սպիտակ գինի սպիտակ գինի 150 մլ

շաքարավազ շաքարավազ 3 ճաշի գդալ

նուշ նուշ 30 գրամ

վանիլ վանիլ

շաքարի փոշի շաքարի փոշի 2 ճաշի գդալ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 940դրամ,
իսկ կալորիականությունը ` 330 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5