Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տիրամիսու

Ձվի սպիտակուցն ու դեղնուցը առանձնացնել, դեղնուցներին 3 ճ.գդալ շաքարավազ ավելացնել, հարել 5 րոպե` մինչև զանգվածը սպիտակի, ավելացնել կոնյակի կեսը, մասկարպոնեն, խառնել: Ձվի սպիտակուցներին մի պտղ. աղ անել, հարել, 1 ճ.գդ. շաքարավազ ավելացնել, հարել` մինչև կայուն փրփուր ստացվի, սա էլ լցնել մասկարպոնեի և դեղնուցների վրա, խառնել: Սավոյարդիի չորաբլիթները կամ բիսկվիթի չորացած շերտերը թրջել սուրճի և կոնյակի խառնուրդի մեջ, շարել ապակե կաղապարի մեջ: Շարքը լրացնելուց հետո` վրան տարածել կրեմի կեսը, հարթեցնել, կակաո շաղ տալ: Այս ամենը մեկ անգամ էլ կրկնել` առանց երեսին կակաո շաղ տալու: Տիրամիսուի վրա սննդային թաղանթ քաշել, առնվազն 4 ժամով դնել սառնարանը, որպեսզի այն ամրանա: Մատուցելիս երեսին առատորեն կակաո շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տիրամիսու

ձու ձու 4 հատ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

Մասկարպոնե Մասկարպոնե 500 գրամ

թխվածքաբլիթ թխվածքաբլիթ 250 գրամ

սև սուրճ սև սուրճ 350 մլ

կակաո կակաո

կարմիր գինի կարմիր գինի 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1510դրամ,
իսկ կալորիականությունը ` 434 կկալ