Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սուրճասերուցքային աղանդեր

Ժելատինը 200մլ ջրով բացել ու թողնել 1 ժամ: Հետո եռման հասցնել, բայց չեռացնել: Հովացնել: Սերուցքը հարել շաքարավազի հետ: Ժելատին լցնել, լավ խառնել: Զանգվածը 2 մասի բաժանել: Մի մասի մեջ սուրճ լցնել, խառնել: Մյուս մասի մեջ կաթ լցնել, խառնել: Կաղապարների մեջ կիսով չափ լցնել սուրճասերուցքային զանգված: Դնել սառնարան: Հետո, երբ զանգվածը կթանձրանա, շարել շոկոլադե գնդիկները: Գնդիկների վրա սերուցքային զանգված դնել: Դնել սառնարան 1-2 ժամ: Մի քանի գնդիկ նույնպես վրան դնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սուրճասերուցքային աղանդեր

սերուցք սերուցք 500 մլ

կաթ կաթ 200 մլ

սև սուրճ սև սուրճ 200 մլ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

ժելատին ժելատին 20 գրամ

շոկոլադ շոկոլադ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1160դրամ,
իսկ կալորիականությունը ` 34 կկալ