Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շտրուդել

Ջեռոցը միացնել 180* և անմիջապես սկսել խմորը պատրաստել: Թասի մեջ 1 ձու ջարդել, հարել, ավելացնել գոլ կաթը, աղ, շաքարավազ, թթխմոր լցնել, լավ հարել, ապա լցնել բուսայուղը, խառնել: Ալյուրն ավելացնել մաս-մաս՝ մինչև ձեռքերին չկպչող խմոր ստացվի: Խմորը գնդել, դնել թասի մեջ, թասը դնել պոլիէթիլենային թաղանթի մեջ, սա էլ փաթաթել սրբիչով, դնել ջեռոցը, ջեռոցն անմիջապես անջատել: Խմորը 20-25 րոպեում կհասունանա՝ կրկնապատկելով ծավալը: Խնձորները կլպել, մանր կտրտել, ավելացնել դարչինը, շաքարավազն ու պաքսիմատը, խառնել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել: Խմորը հանել ջեռոցից, ջեռոցը միացնել 200*: Խմորից այնքան վերցնել, որ տապակի չափով բացելիս՝ բարակ շերտ ստացվի: Բացած խմորը գրտնակով տեղափոխել տապակի մեջ, վրան տարածել խնձորով խճողակը, թողնել 5 րոպե խմորը բարձրանա, տապակը դնել տաք ջեռոցը, եփել 10-12 րոպե: Հենց խմորը կարմրի՝ հանել ջեռոցից, սրբիչի օգնությամբ ռուլետ փաթաթել, ռուլետին կարագ քսել, 5 րոպեով վերադարձնել տաք ջեռոցը: Մատուցելիս վրան շաքարափոշի շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շտրուդել

ալյուր ալյուր 500 գրամ

խմորիչ խմորիչ 11 գրամ

աղ աղ 1 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

ձեթ ձեթ 6 ճաշի գդալ

կաթ կաթ 250 մլ

ձու ձու 1 հատ

խնձոր խնձոր 3 հատ

շագանակագույն շաքարավազ շագանակագույն շաքարավազ 8 ճաշի գդալ

դարչին դարչին 1 ճաշի գդալ

պաքսիմատ պաքսիմատ 2 ճաշի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի

կարագ կարագ 20 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1690դրամ,
իսկ կալորիականությունը ` 267 կկալ