Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շոկոլադեվանիլային պաղպաղակ շոկոլադե գլազուրով

Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, լցնել կաղապարների մեջ: Կաղապարները ֆռռացնել, դնել սառցախցիկ 30 րոպե: Սերուցքը հարել, խառնել մասկարպոնե: Դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել: Դեղնուցը շաքարավազի հետ հարել: Այն ավելացնել սերուցքին ու մասկարպոնեին, խառնել: Սպիտակուցը հարել այնքան, մինչ փրփուր առաջանա: Ավելացնել սերուցքային զանգվածը, լավ խառնել: Զանգվածը 2 մասի բաժանել: Մի մասին կակաո ավելացնել, խառնել: Մյուսի մեջ վանիլի սերմեր լցնել, խառնել: Շոկոլադով կաղապարի մեջ շոկոլադով ու վանիլով զանգվածը լցնել: Դնել սառցախուց 30-40 րոպե: Հետո լցնել մնացած զանգվածը: Դնել սառցախցիկ 30-40 րոպե: Հետո զանգվածի վրա շոկոլադ լցնել, հավասարեցնել, 5-6 ժամ դնել սառնարանի մեջ: Պատրաստի պաղպաղակը հանել կաղապարներից ու մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադեվանիլային պաղպաղակ շոկոլադե գլազուրով

սերուցք սերուցք 200 մլ

Մասկարպոնե Մասկարպոնե 250 գրամ

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

շոկոլադ շոկոլադ 200 գրամ

կակաո կակաո 30 գրամ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1750դրամ,
իսկ կալորիականությունը ` 299 կկալ