Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սֆուֆ

Անիսոնի հատիկների վրա 2 բաժակ ջուր լցնել, դնել կրակին, եռացնել 5-10 րոպե: Ջեռոցի տապակի հատակին տարածել թահինը: Թասի մեջ խառնել ալյուրը, սպիտակաձավարը, մանին, շաքարավազը, քրքումը, փխրեցուցիչը, ավելացնել բուսայուղը, ձեռքով տրորել: Անիսոնի ջուրը քամել, հատիկները դեն նետել, իսկ ջուրը լցնել նախորդ զանգվածի վրա, խառնել, լցնել տապակի մեջ, հարթեցնել, դանակով վրան ոչ խոր բաժանումներ անել, դրանք զարդարել նշի կամ գետնանուշի հատիկներով, դնել 180* ջերմ. ջեռոցը, եփել 30-35 րոպե: Սֆուֆը հանել ջեռոցից, թողնել 15-20 րոպե հովանա, կտրտել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սֆուֆ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

սպիտակաձավար սպիտակաձավար 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի բաժակ

ձեթ ձեթ 1 սուրճի բաժակ

Կաշա Կաշա 4 ճաշի գդալ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

անիսոնի սերմեր անիսոնի սերմեր 1 ճաշի գդալ

քրքում քրքում 1 թեյի գդալ

նուշ նուշ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1540դրամ,
իսկ կալորիականությունը ` 106 կկալ