Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սալորով քաղցր ջեռեփուկ

Ալյուրն ու 60 գ շաքարավազը լցնել սեղանին, ավելացնել կտրտած սառը 120 գ կարագը, 2 դանակի օգնությամբ կտրտել այնքան, որ փշուր ստացվի, ավելացնել 1 ձու, արագ խմորի գունդ ստանալ՝ աշխատելով, որ կարագը չփափկի: Գունդը փաթաթել թաղանթի մեջ և, առնվազն, կես ժամով, դնել սառնարանը: Խճողակ պատրաստելու համար՝ կաթնաշոռը թասի մեջ տրորել, ավելացնել թթվասերը, 2 ձվի դեղնուց գցել, լցնել օսլան և լավ հարել: Առանձին 2 ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 100 գ շաքարավազը, ապա այնքան հարել՝ մինչև կայուն փրփուր ստացվի, սա էլ խառնել խճողակին: Դամբուլները կիսել, 2 ճ.գդալ շաքարավազն ու 1 թ.գդալ դարչինը փոքր թասի մեջ խառնել: 26 սմ տրամագծով բացվող կողերով կաղապարը մնացած կարագով յուղել, ալյուր շաղ տալ, խմորը դնել մեջը, ձեռքերով այնպես բացել, որ այն կաղապարի կողերով 2,5 սմ բարձրանա: Ստացված խմորե թասի մեջ, փոսիկները վեր, դասավորել դամբուլի կտորները, դրանց փոսիկների մեջ շաքարավազի և դարչինի խառնուրդը լցնել, իսկ դրանց միջև դատարկ տարածքը լցնել կաթնաշոռի կրեմով: Նախապես 190* տաքացրած ջեռոցում եփել 50-60 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սալորով քաղցր ջեռեփուկ

ալյուր ալյուր 200 գրամ

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

կարագ կարագ 125 գրամ

կաթնաշոռ կաթնաշոռ 250 գրամ

օսլա օսլա 50 գրամ

սալոր սալոր 700 գրամ

դարչին դարչին

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1740դրամ,
իսկ կալորիականությունը ` 404 կկալ