MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդեր

Քունջութը և արևածաղկի սերմերը առանձին-առանձին չոր թավայի մեջ բովում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք։ Խուրման կորիզահան ենք անում։ Բլենդերի բաժակի մեջ ենք լցնում քունջութի կեսը, արևածաղիկի սերմերի կեսը, խուրման, մեղրը, սոյայի սոուսը, ավելացնում ենք կակաոն և հարում: Պատրաստված խառնուրդից գունդ ենք ձևավորում և մնացած արևածաղկի և քունջութի մեջ հունցում ենք։ Ձևամանը յուղաթղթով պատում ենք, այնուհետև խառնուրդը տեղափոխում ենք ձևամանի մեջ` մատներով տարածելով խմորը ամբողջ ձևամանով մեկ։ Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։ Հալեցրած շոկոլադը խմորի վրա ենք լցնում և հավասարապես տարածում ենք։ Վրան գետնանուշ ենք ցանում և 15 րոպեով դնում ենք սառնարանը, որպեսզի սառչի։ Սառած բրաունին կտորների ենք բաժանում և մատուցում: Առանց շաքարավազի շատ համեղ շոկոլադե աղանդեր, որը պատրաստելու համար ընդամենը 20 րոպե է անհրաժեշտ և արդյունքում հանգիստ կլինենք մեր երեխաների համար:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդեր

շոկոլադ շոկոլադ 300 gram

գետնանուշ գետնանուշ 60 gram

քունջութի սերմեր քունջութի սերմեր 1 teyi_bajak

արևածաղկի սերմեր արևածաղկի սերմեր 1 teyi_bajak

մեղր մեղր 4 chashi_gdal

սոյայի սոուս սոյայի սոուս 1 chashi_gdal

կակաո կակաո 3 chashi_gdal

խուրմա խուրմա 200 gram

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4380դրամ,
իսկ կալորիականությունը ` 141 կկալ

Նշված տվյալներով արդյունք չկա