Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել քաղցր պանրիկ

Թթվասերը, կաթնաշոռը, ձուն, սպիտակաձավարը, շաքարավազը, վանիլը խառնել: Բլենդերով ստանալ համասեռ խառնուրդ: Ըստ ճաշակի ավելացնել ընկույզ, կակաո, չամիչ: Տապակի վրա փայլաթիթեղ դնել, լցնել կաթնաշոռի զանգվածը, հարթեցնել մակերեսը: Տապակը դնել մեկ ուրիշ ամանի մեջ, որն ավելի մեծ և խորն է: Մեծ ամանի կիսով չափ ջուր լցնել: Տապակները դնել ջեռոցի մեջ, եփել կես ժամ 160°C-ում: Հանել, սառեցնել, դնել սառցախցիկը 30-40 րոպե: Սառած կաթնաշոռը զգուշորեն հանել, փայլաթիթեղը հեռացնել: Դանակը տաք ջրում պահել, կտրատել, շարել ափսեի  մեջ: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, լցնել կաթնաշոռի շերտիկների վրա: Կստացվեն կաթնաշոռի միջուկով կոնֆետներ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք քաղցր պանրիկ

կաթնաշոռ կաթնաշոռ 500 գրամ

ձու ձու 2 հատ

սպիտակաձավար սպիտակաձավար 1 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

վանիլ վանիլ

շոկոլադ շոկոլադ 100 գրամ

միջուկ

կակաո կակաո 2 ճաշի գդալ

ընկույզ ընկույզ

չամիչ չամիչ

չիր չիր

շոկոլադ շոկոլադ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 550դրամ,
իսկ կալորիականությունը ` 1 կկալ