Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լիմոնով աղանդեր

Ժելատինի վրա 150մլ եռացրած սառը ջուր լցնել ու 1 ժամ թողնել: Հետո ժելատինը եռացման աստիճանի հասցնել, բայց չեռացնել: Լիմոնի հյութը քամել: Սերուցքը հարել 50գ շաքարավազի հետ: Դեղնուցն առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցը խառնել 50 գ շաքարավազի հետ, սպիտակուցը նույնպես, բայց առանձին: Դեղնուցն ու ժելատինը խառնել: Հյութ լցնել, խառնել: Ավելացնել սերուցք, խառնել: Լցնել սպիտակուց, լավ խառնել: Զանգվածը լցնել կաղապարների մեջ ու 3-4 ժամով դնել սառնարան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լիմոնով աղանդեր

լորի ձու լորի ձու 18 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

կիտրոն կիտրոն 300 գրամ

սերուցք սերուցք 300 մլ

ժելատին ժելատին 10 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1600դրամ,
իսկ կալորիականությունը ` 1417 կկալ