Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կրեպ սյուզետ

50 գ կարագը հալեցնել: Ձուն աղի և շաքարափոշու հետ լավ հարել, ավելացնել մաղած ալյուրը, կաթը, հալեցրած կարագը, հարել՝ մինչև համասեռ դառնա: Մնացած կարագը քսել տապակին, 4-6 կաթնախմորուկ թխել, չորս տակ ծալել, դնել ափսեի մեջ: Մեկ նարինջը կլպել, կլեպը բարակ շերտատել, նարինջների հյութը քամել: Չոր տապակի մեջ լցնել շագանակագույն շաքարավազը, տապակել 5 վայրկյան, ապա լցնել 3 ճաշի գդալ ջուր, 25 գ կարագ դնել, խառնելով եփել՝ մինչև շաքարավազը հալվի: Ավելացնել նարնջի կեղևը, 1 րոպեից ավելացնել նարնջի հյութը, եփել 4 րոպե, ապա կաթնախմորուկները դնել սոուսի մեջ, լցնել կոնյակը, եփել 1 րոպե և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կրեպ սյուզետ

ալյուր ալյուր 125 գրամ

ձու ձու 1 հատ

կաթ կաթ 250 մլ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի գդալ

կարագ կարագ 70 գրամ

աղ աղ 1 պտղունց

նարինջ նարինջ 2 հատ

շագանակագույն շաքարավազ շագանակագույն շաքարավազ 3 ճաշի գդալ

կոնյակ կոնյակ 50 մլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1130դրամ,
իսկ կալորիականությունը ` 165 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5