Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կրեմով լցոնած ձագարներ

Ձվերը ջարդել, 100 գ շաքարափոշի ավելացնել լավ հարել, ավելացնել ալյուրը, խառնել՝ որ գնդեր չլինեն, քիչ-քիչ 100 մլ. կաթ ավելացնել, հարել: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ալյուր շաղ տալ: Խմորը 8-10 սմ տրամագծով շրջանակների ձևով լցնել յուղաթղթի վրա, թխել 190* ջերմությամբ ջեռոցում մոտ 12 րոպե, հանել ջեռոցից: Քանի տաք է փաթաթել ձագարաձև կամ գլանաձև կաղապարի վրա, թողնել սառչեն: 400 մլ. կաթի յուղոտ սերը շաքարափոշու հետ հարել, վանիլի յուղ ավելացնել: Սառած ձագարները լցոնել կրեմով, զարդարել շոկոլադի քերուկով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կրեմով լցոնած ձագարներ

ալյուր ալյուր գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի 200 գրամ

ձու ձու 6 հատ

կաթ կաթ 500 մլ

շոկոլադ շոկոլադ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 910դրամ,
իսկ կալորիականությունը ` 617 կկալ