Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կրեմ դիմլոմատ

Չոր դոնդողի վրա 60 մլ ջուր լցնել, թողնել 10-15 րոպե` մինչև դոնդողը ուռչի: Եփովի կրեմ պատրաստելու համար` թասի մեջ լցնել շաքարավազի կեսը` 40 գ, ավելացնել օսլան, 100 մլ կաթ լցնել, լավ խառնել, մեկիկ-մեկիկ ավելացնել ձվերը` ամեն ագամ լավ հարելով. սա դնել մի կողմ: Մնացած կաթը լցնել սոտեյնիկի մեջ, ավելացնել մի պտղունց աղ, մնացած շաքարավազը, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ապա կրակից վերցնել, այս տաք կաթից 2 ճ գդալի չափ լցնել ձվով խառնուրդի մեջ, վերջինս հարել, ևս 2 անգամ կրկնել գործողությունը, ապա թասի պարունակությունը դատարկել սոտեյնիկի մեջ, դնել կրակին, խառնելով հասցնել եռման աստիճանի, թողնել այն թանձրանա, կրակից վերցնել, ավելացնել կարագը, հարել` մինչր այն հալվի և միաձուլվի կրեմին: Դոնդողը դնել մարմանդ կրակին, հալեցնել, լցնել կրեմի վրա, խառնել: Կրեմի հենց մակերեսին սննդային թաղանթ փռել, թողնել կրեմը սառչի: Սերուցքը գործիքով հարել, վանիլին ավելացնել. հարել միջին արագությամբ: Սառած կրեմին ավելացնել սառած սերուցքի կեսը, նրբորեն խառնել, ապա ավելացնել մնացած սերուցքը, խառնել: Մատուցել վարդակների մեջ, զարդարել` ըստ ցանկության:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կրեմ դիմլոմատ

կաթ կաթ 320 մլ

շաքարավազ շաքարավազ 80 գրամ

կարագ կարագ 30 գրամ

օսլա օսլա 30 գրամ

ձու ձու 2 հատ

սերուցք սերուցք 500 մլ

դոնդող դոնդող 1,5 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1370դրամ,
իսկ կալորիականությունը ` 239 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5