Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կրեմ-բրյուլե

Վանիլի հատիկը կտրել, հանել սերմերը: Դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել վանիլի սերմեր, խառնել: Սերուցքը եռացնել, կրակից վերցնել, մի քիչ հովացնել: Տաք սերուցքը բարակ շիթով լցնել դեղնուցային զանգվածի մեջ, խառնել: Զանգվածը ոչ մեծ կաղապարների մեջ լցնել: Դնել մած կաղապարի մեջ: Զգուշորեն լցնել տաք ջուր, որպեսզի այն հասնի փոքր կաղապարների կեսին: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը: Թխել 40-45 րոպե: Որպեսզի ստուգել պատրաստ է թե ոչ թեթևակի կաղապարը շարժել, աղանդերը պիտի ժելե հիշեցնի: Պատրաստի աղանդերը հովացնել: Հովացած աղանդերի վրա շագանակագույն շաքար լցնել: Հատու սարքի միջոցով շաքարը կարամաելիզացնել: Պատրաստի աղանդերը հովացնել ու մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կրեմ-բրյուլե

սերուցք սերուցք 500 մլ

դեղնուց  դեղնուց 7 հատ

շաքարավազ շաքարավազ 70 գրամ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1360դրամ,
իսկ կալորիականությունը ` 389 կկալ