Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կաթնաշոռով աղանդեր

Կարագն ու շաքարափոշին միասին հարել, ավելացնել աղացած կաթնաշոռը, լավ խառնել, զանգվածը 2*1*1 հարաբերությամբ 3 մասի կիսել: Փոքր կեսին կտրտած ընկույզ ավելացնել, խառնել, գնդեր ձևավորել, դնել սառցախցիկը: Մյուս փոքր կեսին մանրացրած չորաբլիթ խառնել, հունցել: Մնացած զանգվածին կակաո խառնել, լավ տրորել: Չորաբլիթով և կակաոյով զանգվածները բաժանել ընկույզի գնդիկների չափով բաժինների, բլիթներ ձևավորել: Ընկույզով գնդիկը դնել չորաբլիթով շրջանակի վրա, գունդ ձևավորել, ապա դա էլ դնել կակաոյով բլիթի վրա, գունդ ձևավորել, 10-15 րոպեով դնել սառցախցիկը: Տափակ ափսեի մեջ խտացրած կաթ լցնել, մյուսի մեջ` քերած շոկոլադ, 3-ի մեջ` կոկոսի քերուկ: Գնդերը թաթախել խտացրած կաթի մեջ, թավալել քերած շոկոլադի կամ կոկոսի քերուկի մեջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաթնաշոռով աղանդեր

կաթնաշոռ կաթնաշոռ 500 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի 1 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ 50 գրամ

կարագ կարագ 150 գրամ

չորաբլիթ չորաբլիթ 150 գրամ

կակաո կակաո 20 գրամ

կոկոսի փաթիլներ կոկոսի փաթիլներ 30 գրամ

խտացրած կաթ խտացրած կաթ 1 տուփ

շոկոլադ շոկոլադ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3170դրամ,
իսկ կալորիականությունը ` 220 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5