Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ելակով ու լիմոնով հրաշք

16գ ժելատինը բացել տաք ջրով, հատապտուղները բլենդերով մանրացնել: Ավելացնել 200մլ յոգուրտ և 100գ շաքարավազ: Լցնել ժելատինը: 200մլ սերուցքը սառեցնել եւ հարել: Արագ ու զգուշորեն սերուցքը լցնել ելակային զանգվածի վրա:, երբ այն սկսի խտանալ: Սերուցքը շատ լավ է հարվում սառը վիճակում: Դրա համար բավական է 5 րոպեով սերուցքի տուփը, հարիչի տոտիկը և տարրան դնել սառցախցիկ: Եթե ինչ-որ պատճառով սերուցքը լավ չի հարվել, մի վհատվեք:Ավելացրեք 1-2ճ/գ լիմոնի հյութ ու շարունակեք հարել և զանգվածը աստիճանաբար համապատասխան տեսք կստանա:
Լիմոնով մուսի համար 12գ ժելատին լցնել, լիմոնի կեղևը զգուշորեն հանել և հյութը քամել/կեղևը քերել կամ մանր կտրատել/: Խառնել 400մլ յոգուրտ, 150գ շաքարավազ, լիմոնի կեղևն ու հյութը: Ավելացնել ժելատին: 200մլ սերուցքը սառեցնել ու հարել: Զգուշորեն խառնել լիմոնի զանգվածի հետ: Ելակային ու լիմոնային զանգվածները լցնել հրուշակեղենի համար նախատեսված պարկիկների մեջ և շերտերով դնել աղանդերի համար նախատեսված տարրայի մեջ: 2-3 ժամով դնել սառնարան, մինչ լավ թանձրանա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ելակով ու լիմոնով հրաշք

ժելատին ժելատին 28 գրամ

ելակ ելակ 400 գրամ

յոգուրտ յոգուրտ 600 մլ

շաքարավազ շաքարավազ 250 գրամ

սերուցք սերուցք 400 մլ

կիտրոն կիտրոն 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2820դրամ,
իսկ կալորիականությունը ` 96 կկալ