Պատրաստեք դեղձի կրամբլ հետևյալ բաղադրատոմսով
Դեղձի կրամբլ շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Կրամբլը աղանդեր է, որը պատրաստվում է մրգի և խմորի փշուրի համադրությամբ: Դեղձի սեզոնն է և մենք կօգտվենք դրանից:
Դեղձի կրամբլ շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Կրամբլը աղանդեր է, որը պատրաստվում է մրգի և խմորի փշուրի համադրությամբ: Դեղձի սեզոնն է և մենք կօգտվենք դրանից:
Միջուկը պատրաստելու համար` դեղձը կիսել, կորիզը հեռացնել, կլպել, դիլիմների կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել 2 ճ.գդալ շաքարավազ, կիտրոնի քերած կեղևը, շերտատած ռեհանը, մի պտղունց խոշոր ազ անել, խառնել: Ջեռոցը միացնել 200*: Թասի մեջ խառնել ծեծած նուշը, շագանակագույն շաքարավազը, ալյուրը, մի պտղունց աղ անել, ավելացնել կտրտած սառը կարագը, միասին տրորել, փշուր ստանալ: Ջեռոցի կաղապարի մեջ լցնել առանց հյութի դեղձը, վրան տարածել փշուրը: Եփել 25-27 րոպե, հանել ջեռոցից, թողնել քիչ սառչի, մատուցել պաղպաղակի գնդիկով, զարդարել ռեհանի տերևով: