Բաղադրատոմս
Բանանով սուֆլե
Պատրաստեք բանանով սուֆլե հետևյալ բաղադրատոմսով
Բանանով սուֆլե շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Սուֆլեն բավականին դժվար է ստացվում: Որպեսզի այն ստացվի, անհրաժեշտ է պահպանել համապատասխան ջերմաստիճանը և ժամանակը: Կարևոր է, որպեսզի տաքանա հավասարաչափ: Թխվելու ընթացքում չի կարելի ջեռոցը բացել, հակառակ դեպքում սուֆլեն չի բարձրանա:

Ինչպես պատրաստել բանանով սուֆլե
Բանանները մաքրել ու պատառաքաղով տրորել: Սպիտակուցը հարիչով հարել, աստիճանաբար ավելացնել կիտրոնի հյութ: Բանանների շաքարավազ ավելացնել, հարած սիտակուցի ¾-ը, խառնել: Սուֆլեի համար նախատեսված, յուղած կաղապարների մեջ լցնել ստացված զանգվածը, զարդարել հարած սպիտակուցով և թխել մինչ կարմրի: Մատուցել տաք վիճակով, շաքարի փոշի վրան լցնել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանանով սուֆլե
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
600դրամ,
իսկ կալորիականությունը ` 129 կկալ