Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բալով նարինջներ

Ժելատինի վրա 150մլ եռացրած սառած ջուր լցնել ու թողնել 1 ժամ: Նարինջը կամ մանդարինը լվալ, կիսել, հանել միջուկը: Կաթսայի մեջ բալի կոմպոտ լցնել: Ավելացնել շաքարավազ, եռացնել: Հետո լցնել այնտեղ ժելատինը, զանգվածը եռման հասցնել, բայց չեռացնել: Կրակից վերցնել: Երբ զանգվածը հովանա, լցնել կեղևից սարքած կաղապարների մեջ ու 6-7 ժամ դնել սառնարան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բալով նարինջներ

նարինջ նարինջ 5 հատ

բալի հյութ  բալի հյութ 500 մլ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ժելատին ժելատին 25 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1850դրամ,
իսկ կալորիականությունը ` 139 կկալ