Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խուրջին

Թավայի  մեջ բուսայուղ տաքացնել, հորթի միսը տապակել` մի փոքր ջուր ավելացնելով: Կափարիչը փակել: Երբ միսը գրեթե պատրաստ լինի, սոխը մանր շերտատել, լցնել մսի վրա: Մի քիչ ձիթայուղ ավելացնել, լցնել գինին: Պղպեղը մանրացնել, ավելացնել տապակվող մթերքի վրա, աղ, պղպեղ անել: Ավելացնել նաև լեչոն և սերուցքը: Երբ բանջարեղենը եփված լինի, ավելացնել մանրացված խառը կանաչին: Մեկ «խուրջինի» համար վերցնել կես լավաշ, երկու կողմից հալած կարագ քսել վրձինով: Մեջտեղում դնել ծալված լավաշի շերտ, որը կկլանի ավելորդ խոնավությունը: Կենտրոնում դնել արդեն պատրաստի միջուկը, վրան մի քիչ չորացրած ծիթրոն ցանել: «Խուջինի» ծայրերը հավաքել դեպի կենտրոն, կապոցի տեսք տալ: Փակված վիճակում նույնպես կարագ քսել, 10 րոպեով դնել 180-200 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Մատուցել տաք վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խուրջին

հորթի միս հորթի միս 130 գրամ

սոխ սոխ 0.5 գլուխ

ձեթ ձեթ

սպիտակ գինի սպիտակ գինի 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

լեչո լեչո 2 ճաշի գդալ

սերուցք սերուցք 1 ճաշի գդալ

պղպեղ պղպեղ 0.5 հատ

կծու պղպեղ կծու պղպեղ 2 հատ

խառը կանաչի խառը կանաչի

ծիտրոն ծիտրոն

լավաշ լավաշ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 840դրամ,
իսկ կալորիականությունը ` 78 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5