Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի փափկամիս ծիրանի չրով

Նուշը բովել: Սխտորը մաքրել, կտրատել և նուշի հետ հավանգով ծեծել: Ջեռոցը տաքացնել 180°: Խոզի փափկամիսը ծեծել, աղ, պղպեղ ցանել: Ծիրանը կամ ծիրանի չիրը լվանալ, չորացնել, կտրատել: Ծիրանը խառնել սխտորին ու տարածել մսի վրա:  Միսը ռուլետի պես փաթաթել, կապել խոհարարական թելով: Ռուլետը տապակել բուսայուղի մեջ, հետո դնել ջեռոցի մեջ 45 րոպե: Կանաչ սոխը խոշոր կտրատել, տապակել նույն բուսայուղի մեջ, վրան արգանակ լցնել: Թարմ ծիրանների կորիզները հանել, լցնել մսի կողքը վերջնական եփվելու պահից 20 րոպե առաջ: Եթե պահածո է, 10 րոպե առաջ: Ծիրանը ծառայում է որպես խավարտ այս ուտեստի համար: Մատուցել միսը կտրատած վիճակում ծիրանների հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի փափկամիս ծիրանի չրով

նուշ նուշ 4 ճաշի գդալ

սխտոր սխտոր 2 պճեղ

ծիրանի չիր ծիրանի չիր 100 գրամ

խոզի միս խոզի միս 1 կգ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

կանաչ սոխ կանաչ սոխ 2 փունջ

բանջարեղենի արգանակ  բանջարեղենի արգանակ 150 մլ

ծիրան ծիրան 500 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 5220դրամ,
իսկ կալորիականությունը ` 221 կկալ