Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բադ՝ շոգեխաշած կաղամբով ու հապալասի սոուսով

Սոխը խորանարդաձև կտրատել: Գազարը միջին քերիչով քերել: Լոլիկը խորանարդիկների բաժանել: Կաղամբը մանր կտրատել: Բադը ոչ մեծ մասերի բաժանել: Ղազանի մեջ բուսական յուղով տապակել, ավելացնել գազար, մի քիչ տապակել: Ավելացնել բադը, մի քիչ տապակել: Լցնել լոլիկը, խառնել, աղ լցնել, պղպեղ, փակել կափարիչով: Շոգեխաշել 30 րոպե: Ավելացնել կաղամբը, համեմի սերմ, խառնել, դնել կափարիչը: Շոգեխաշել միջին կրակի վրա 45 րոպե: Ցանկության դեպքում, եփվելուց 15 րոպե առաջ ավելացնել խնկունի: Պատրաստում ենք սոուսը. Կաթսայի մեջ դնել հապալասին, ավելացնել ջուր ու շաքարավազ: Եփել 5-7 րոպե: Օսլան խառնել 50մլ սառը ջրի հետ, ավելացնել հապալասին, եռացնել ու արագ վերցնել կրակից: Խառնել բլենդերով: Մատուցել կաղամբի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բադ՝ շոգեխաշած կաղամբով ու հապալասի սոուսով

բադ բադ 2 կգ

կաղամբ կաղամբ 2 կգ

լոլիկ լոլիկ 400 գրամ

աղացած չաման աղացած չաման 1 ճաշի գդալ

սոխ սոխ 150 գրամ

գազար գազար 150 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

ազնվամորի ազնվամորի 500 գրամ

ջուր ջուր 250 մլ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

օսլա օսլա 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 10470դրամ,
իսկ կալորիականությունը ` 767 կկալ