Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «կարա-կում»

Խառնել բոլոր մթերքները, բացի ալյուրից, դնել գոլորշու վրա: Խառնել անընդհատ, տաքացնել: Երբ զանգվածն ավելանա, վերցնել կրակից, թողնել մի քիչ հովանա, լցնել այնքան ալյուր, որ ձիգ խմոր ստացվի: Բաժանել գնդերի, կլոր բացել և թխել երկու-երեք րոպե, մինչև կարմրի: Տապակի վրա ալյուր ցանել մինչև խմորը դնելը: Թթվասերով կրեմ պատրաստել (200 գ թթվասեր և մեկ բաժակ շաքարավազը հարել, ավելացնել վանիլին): Զարդարել քերած շոկոլադով, ընկույզով, դարչինի և շաքարի փոշու խառնուրդով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «կարա-կում»

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

մեղր մեղր 2 ճաշի գդալ

կարագ կարագ 3 ճաշի գդալ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

ալյուր ալյուր

շաքարավազ շաքարավազ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1360դրամ,
իսկ կալորիականությունը ` 333 կկալ