Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տավարի միս միջուկով

Գազարը, սոխը, նեխուրը մանր կտրատել, տապակել, հովացնել, խառնել չամիչը, մանր կտրատած հացը, համեմել: Ավելացնել նաև կտրատած ընկույզը և մի թեթև հարած ձուն: Միսը կտրել այնպես, որ ստացվի բարակ ամբողջական շերտ: Ծեծել մուրճիկով, վրան դնել պատրաստած միջուկը: Միսը փաթաթել, թելով կապել և տապակել բուսայուղի մեջ, մոտ 45 րոպե: Կտրատել ոչ շատ հաստ շերտերով և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տավարի միս միջուկով

տավարի միս տավարի միս 600 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

նեխուր նեխուր 2 ցողուն

գազար գազար 2 հատ

կարագ կարագ 100 գրամ

չամիչ չամիչ 50 գրամ

ընկույզ ընկույզ 50 գրամ

հաց հաց 0.5 հատ

ձու ձու 2 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2450դրամ,
իսկ կալորիականությունը ` 294 կկալ