Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ռիզոտտո բեկոնով ու բուլղարական պղպեղով

Հավը ոչ մեծ կտորների բաժանել: Գազարն ու պղպեղը խոշոր կտրատել: Այս ամենի վրա 2լ ջուր լցնել: Կլոր պղպեղ ավելացնել, փակել կափարիչով: Եփել 1 ժամ: Մի ժամից լցնել չորացրած կանաչի, աղ ցանել, եփել կես ժամ: Եփվելուց 10 րոպե առաջ, դափնու տերև դնել: Պատրաստի արգանակը քամել: Մեզ 1.5 լ արգանակ անհրաժեշտ կլինի: Որպեսզի չհովանա, դրեք կրակի վրա: Բեկոնը կտրատել: Պղպեղի սերմերը մաքրել ու խորանարդաձև կտրատել: Բեկոնը տապակել: Ավելացնել պղպեղ, տապակել այնքան, մինչև փափկի: Սոխը մանր կտրատել, պանիրը քերել: 2ճ/գ կարագը հալել, ավելացնել սոխ, տապակել այնքան, որ դառնա փափուկ ու թափանցիկ: Ավելացնել բրինձ, լավ խառնել, 1 րոպե տապակել, ավելացնել գինի: Եփել այնքան, մինչև գինին գոլորշանա, ավելացնել տաք արգանակ, խառնել: Թողնել ներծծվի, նորից ավելացնել արգանակ թողնել ներծծվի: Երբ արգանակից քիչ մնա, ավելացնել պղպեղն ու բեկոնը, շարունակել արգանակ լցնել: Ընդհանուր առմամբ բրինձը պետք է 20 րոպե եփվի, այդ ընթացքում անընդհատ արգանակ լցնել: Վերջում ավելացնել կարագն ու պանիրը, լավ խառնել: Եթե անհրաժեշտ լինի, աղ ու պղպեղ լցնել: Մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ռիզոտտո բեկոնով ու բուլղարական պղպեղով

հավ հավ 1 կգ

գազար գազար 200 գրամ

սոխ սոխ 200 գրամ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ 5 հատ

դափնու տերև դափնու տերև 3 հատ

աղ աղ

բրինձ բրինձ 300 գրամ

սոխ սոխ 150 գրամ

բեկոն բեկոն 200 գրամ

պղպեղ պղպեղ 200 գրամ

կարագ կարագ 150 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1960դրամ,
իսկ կալորիականությունը ` 115 կկալ