Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սմբուկից կարկանդակ

Սմբուկը լվանալ, մաքրել, ինչպես ցույց է տված նկարում: Կտրատել շերտերով: Բուսական յուղի մեջ երկու կողմից տապակել: Դնել ափսեի մեջ, ավելացնել աղ, ծեծած սխտոր: Կարտոֆիլը սկավառակաձև կտրատել: Պանիրը քերել մեծ քերիչով: Տապակի մեջ շարել շարքերով՝ սմբուկը, պանիրը, կարտոֆիլը: Նույնը կրկնել ամբողջ բաղադրամասերի հետ: Մի քիչ քերած պանիր թողնել՝ վերջում ավելացնելու համար: Մի քիչ մանր կտրատած կանաչի լցնել, ավելացնել քերած պանիրը: Տապակը փակել փայլաթիթեղով ու դնել ջեռոցը 30-35 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սմբուկից կարկանդակ

սմբուկ սմբուկ 1 կգ

կարտոֆիլ կարտոֆիլ 800 գրամ

սխտոր սխտոր 3 պճեղ

ձեթ ձեթ

աղ աղ

մաղադանոս մաղադանոս

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 850դրամ,
իսկ կալորիականությունը ` 259 կկալ