Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լորեր՝ մարինացված գինով, կարմրեցրած բեկոնով ու բանջարեղենով

Լորերը կիսել: Պատրաստում ենք մարինադը: Խառնել քացախ, գինի, ուրց, մի քիչ աղ ցանել: Լորերը դնել մարինադի մեջ, դնել սառնարան 1-2 ժամով: Սոխը կիսալուսնաձև կտրատել: Բեկոնը ոչ մեծ կտորներով կտրել: Կարտոֆիլը կլոր կտրատել, գազարը նույնպես, խառնել իրար: Ավելացնել բրոկկոլի, բեկոն, սոխ, աղ, պղպեղ: Տապակը յուղել բուսական յուղով, շարել բեկոնն ու բանջարեղենը: Դնել ուրցի ճյուղերը: Բանջարեղենի վրա դնել լորերը: Դնել ջեռոց: Եփել 15 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում: Հետո հանել տապակը, լորերը յուղել բուսական յուղով, դնել ևս 15 րոպե: Երբ արդեն պատրաստ լինեն լորերը, հանել: Եթե բանջարեղենը չի եփվել, խառնել եւ մի քիչ էլ թողնել ջեռոցում: Լորերը կարելի է մատուցել կանաչ աղցանի ու թարմ բանջարեղենի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լորեր՝ մարինացված գինով, կարմրեցրած բեկոնով ու բանջարեղենով

ճուտ ճուտ 500 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 700 գրամ

բրոկկոլի բրոկկոլի 400 գրամ

գազար գազար 150 գրամ

սոխ սոխ 150 գրամ

բեկոն բեկոն 200 գրամ

ուրց ուրց

օրեգանո օրեգանո

սուսամբար սուսամբար

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր գինի կարմիր գինի 300 մլ

քացախ քացախ 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2950դրամ,
իսկ կալորիականությունը ` 417 կկալ