Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պանրով պրոֆիտրոլներ

250 մլ ջուրը կարագի հետ կաթսայի մեջ եռացնել միանգամից լցնել մաղած ալյուրի ողջ քանակը, մարմանդ կրակի վրա խառնելով եփել՝ մինչև խմորը սկսի կաթսայի պատերից անջատվել: Հենց խմորը մի քիչ սառչի՝ հատ-հատ ավելացնել 4 ձուն և 3-ի դեղնուցը՝ ամեն անգամ տրորելով այնքան, որ համասեռ զանգված ստացվի, ապա ավելացնել 200 գ քերած պանիրը: Յուղը լավ տաքացնել, խմորից թեյի գդալով գցել յուղի մեջ: Հենց գնդիկները ուռչեն, կարմրեն ու ճաքճքեն, հանել կաթսայից, դնել թղթե անձեռոցիկի վրա՝ յուղազրկվելու, ապա դրանք թավալել մնացած քերած պանրի մեջ: Մատուցել խոր սկահակի մեջ՝ գինու կամ քոքթեյլի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով պրոֆիտրոլներ

ալյուր ալյուր 200 գրամ

կարագ կարագ 100 գրամ

քերած պանիր քերած պանիր 300 գրամ

ձու ձու 7 հատ

յուղ յուղ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1630դրամ,
իսկ կալորիականությունը ` 711 կկալ