Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ամանորյա փաթիլներ

Սպիտակուցը մի պտղունց աղի հետ հարել: Քիչ-քիչ ավելացնել շաքարավազը: Զանգվածը պիտի խիտ լինի ու փայլուն: Թխվածքի համար նախատեսված թղթի վրա մարկերով փաթիլ նկարել: Շրջել թուղթը ու դնել տապակի մեջ: Հրուշակեղենի ներարկիչի մեջ լցնել, նկարել փաթիլներ: Խորհուրդ է տրվում շատ բարակ փաթիլներ չնկարել, դրանք շատ շուտ կկոտրվեն: Ցանկության դեպքում շաքարի փոշի լցնել, դնել ջեռոցը: Չորացնե; 40-50 րոպե 100 աստիճան տաքացված ջեռոցում: Պատրաստի փաթիլները հովացնել ու զգուշորեն հանել թուղթը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ամանորյա փաթիլներ

սպիտակուց սպիտակուց 3 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 240դրամ,
իսկ կալորիականությունը ` 167 կկալ