Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով խմորուկներ

Սառը կաթը լցնել էմալապատ կաթսայի մեջ, ձուն կոտրել, հարել, խառնել կաթին: Աղ ցանել, ավելացնել բուսայուղը: Աստիճանաբար ավելացնել նաև ալյուրը` մաղով շաղ տալով անմիջապես կաթսայի մեջ: Անընդհատ խառնել, որ գնդիկներ չառաջանան: Թավան լավ տաքացնել, խմորուկներ պատրաստել: Շերեփով այնքան խմոր լցնել թավայի մեջ, որ շերտը շատ հաստ չլինի, այլապես փաթաթելիս կպատռվի: Եթե խմորը ջրիկ է, ալյուր ավելացնել, այն պիտի թանձր շիթով հոսի: Խմորի մի կողմը թխվելուն պես շուռ տալ, թողնել, որ մյուս կողմն էլ կարմրի: Շարել իրար վրա, թողնել սառչեն: Միջուկի համար նախատեսված միսը լցնել թավայի մեջ, մի փոքր ջուր ավելացնել: Կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա: Երբ հեղուկը ցամաքի, ավելացնել աղացած սոխը, կարագը, կափարիչը նորից ծածկել: Պարբերաբար խառնելով տապակել, վերջում ավելացնել չորացրած կամ թարմ կանաչին, համեմել աղով, սև պղպեղով, խառնել: Կարելի է մի քիչ քիմիոն ավելացնել: Ամեն խմորի մեջ գդալով դնել մի փոքր միջուկ, երկարուկ փաթաթել, ավելի հարմար է շարել և պահել քառակուսի ամանի մեջ: Մատուցելուց առաջ տաքացնել` թեթևակի տապակելով տաք բուսայուղի մեջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով խմորուկներ

կաթ կաթ 4 թեյի բաժակ

ձու ձու 3 հատ

ալյուր ալյուր 2.5 թեյի բաժակ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

աղ աղ 1 պտղունց

միջուկ

տավարի միս տավարի միս 600 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

ծիտրոն ծիտրոն

մաղադանոս մաղադանոս

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարագ կարագ 70 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1850դրամ,
իսկ կալորիականությունը ` 97 կկալ