Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավից ռուլետներ ապուխտով ու պղպեղով

Փափկամիսը երկարությամբ կտրել, բայց ոչ մինչև վերջ, բացել: Ստացված մասը թեթև ծեծել հատուկ ցելոֆանե շերտի վրայից: Թողնել 30 րոպե: Պզպեղը լվանալ, մաքրել, ձողիկների ձևով կտրատել: Ապուխտը զոլերով կտրատել: Պանիրը մեծ քերիչով քերել: Խառնել սերուցքն ու պանիրը: Հավի փափկամսի վրա մի կտոր պղպեղ դնել և 1 կամ 2 շերտ ապուխտ: Փափկամիսը ռուլետի նման փաթաթել, ամրացնել փայտիկներով: Այդպես փաթաթել ամբողջ փափկամիսը: Շարել ջեռոցի տապակի մեջ: Ռուլետների վրա պանրի ու սերուցքի խառնուրդ լցնել: Դնել ջեռոցը 30 րոպե 200 աստիճան ջերմաստրճանում: Մինչ մատուցելը փայտիկները հանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավից ռուլետներ ապուխտով ու պղպեղով

հավի կրծքամիս հավի կրծքամիս 700 գրամ

խոզապուխտ խոզապուխտ 150 գրամ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

սերուցք սերուցք 200 գրամ

սոյայի սոուս սոյայի սոուս

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1910դրամ,
իսկ կալորիականությունը ` 184 կկալ