Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կիեվյան կոտլետներ

Կրծքամիսը մեջտեղից կիսել, բացել: Ծեծել մուրճիկի տափակ կողմով: Եթե առաջանան պատռված մասեր, փակել մանր մսակտորներով: Պատրաստել միջուկը: Սառած կարագին խառնել մանր կտրատած կանաչին, աղ, պղպեղ ցանել: Միջուկին տալ եղևնու կոնի ձև, դնել ծեծած փափկամսի կենտրոնում և զգույշ փաթաթել: Անցքեր չթողնել, որ տապակելիս յուղը դուրս չհոսի: Թասիկի մեջ լավ խառնել ձուն, մի քիչ աղ ցանել: Կոտլետները թավալել ալյուրի մեջ մտցնել ձվի մեջ, ապա պաքսիմատի մեջ, նորից ձվի մեջ, հետո նորից պաքսիմատի մեջ: Տապակել միջին ուժգնության կրակի վրա առատ ու տաք բուսայուղի մեջ: Տապակել բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն կեղև ստացվի: Տապակած կոտլետը դնել անձեռոցիկի վրա: Մատուցել կանաչ ոլոռի, կարտոֆիլի և թարմ բանջարեղենի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կիեվյան կոտլետներ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 2 կգ

կարագ կարագ 1 թեյի գդալ

մաղադանոս մաղադանոս 1 թեյի գդալ

ձու ձու 1 հատ

պաքսիմատ պաքսիմատ

աղ աղ 0.5 թեյի գդալ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2710դրամ,
իսկ կալորիականությունը ` 552 կկալ