Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի կրծքամսով ռուլետ

Սոխը կտրատել: Սունկը լվանալ, մանրացնել: Սոխը բուսայուղով տապակել, ավելացնել սունկը, աղ, պղպեղ ցանել: Կրծքամիսը կողքից կտրել, գրպանիկ բացել: Ստացված խոռոչի մեջ լցնել տապակած սունկը: Չոփերով ամրացնել այնպես, որ բաց տեղ չմնա: Մսին աղ, պղպեղ ցանել: Տապակել բուսայուղի մեջ, կարմրեցնել, հետո շուռ տալ: Հակառակ կողմից ևս կարմրեցնել: Նեղ շերտերով կտրատել, մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի կրծքամսով ռուլետ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 500 գրամ

սունկ սունկ 300 գրամ

սոխ սոխ 150 գրամ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1140դրամ,
իսկ կալորիականությունը ` 116 կկալ