Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավ չրով սպիտակ գինու մեջ

Սոխը բուսայուղով տապակել: Չիրը նախապես լվանալ, չորացնել, կտրատել: Հետո նաև լոլիկները խյուս դարձրած վիճակում: Ավելացնել գինին ու ճզմած սխտորը, շոգեխաշել 10-12 րոպե: Հավի կրծքամիսը ոսկորից ու կաշվից զատել, մուրճիկով ծեծել, համեմել աղով և պղպեղով: Միսը ալյուրի մեջ թաթախել և տապակել: Կրծքամիսը դնել տապակի մեջ, վրան լցնել լոլիկով և չրով սոուսը, զարդարել հազրեվարդի ճյուղով և եփել քառորդ ժամ միջին ջերմաստիճանում: Մատուցել չոր սպիտակ կամ կարմիր գինով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավ չրով սպիտակ գինու մեջ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 1 կգ

սպիտակ գինի սպիտակ գինի 200 գրամ

ձեթ ձեթ 80 մլ

սալորի չիր սալորի չիր 100 գրամ

սխտոր սխտոր 4 պճեղ

սոխ սոխ 2 գլուխ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 4 ճաշի գդալ

լոլիկ լոլիկ 4 հատ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

կանաչի կանաչի

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2630դրամ,
իսկ կալորիականությունը ` 401 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5