Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խճողակից բնիկներ

Սոխը մանրացնել: Գազարը փոքր քերիչով քերել: Հացը կաթի մեջ թրջել: Խառնել խճողակն ու հացը, ավելացնել սոխ, գազար, 1ձու: Աղ, պղպեղ անել, խառնել: Խճողակը 4 մասի բաժանել: Յուրաքանչյուր մասից բույն սարքել, դնել տապակի մեջ: Յուրաքանչյուր բնի մեջ ձու ջարդել, մի քիչ աղ անել, դնել ջեռոցը: թխել 35-40 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խճողակից բնիկներ

տավարի միս տավարի միս 500 գրամ

հաց հաց 100 գրամ

կաթ կաթ 200 մլ

սոխ սոխ 150 գրամ

գազար գազար 150 գրամ

ձու ձու 5 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1810դրամ,
իսկ կալորիականությունը ` 562 կկալ