Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լցոնած խնձորներ

Հավի փափկամիսը եփել, հովացնել, մանր կտրատել: Կարագը հալեցնել, ավելացնել ալյուր, լավ խառնել, կաթ լցնել: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի: Աղ ու պղպեղ ցանել: Եփել, մինչ սուսը թանձրանա: Խառնել սոուսն ու փափկամիսը, վերցնել կրակից: Խնձորի վերին մասը հանել, միջուկը նույնպես, որպեսզի մնան 0.5սմ հաստությամբ պատեր: Ցանկության դեպքում, կարելի է զիգզագի ձև տալ: Խնձորների մեջ միջուկ դնել: Շարել տապակի մեջ: Յուրաքանչյուր խնձորի վրա մի կտոր կարագ դնել, դնել ջեռոցը: Եփել 35-40 րոպե 180 աստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած խնձորներ

խնձոր խնձոր 1 կգ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 500 գրամ

կաթ կաթ 350 մլ

կարագ կարագ 150 գրամ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1740դրամ,
իսկ կալորիականությունը ` 260 կկալ